Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ

Հայ օգնության ֆոնդի և Գևորգ Յաղջյանի նախաձեռնությամբ՝  փետրվարի 22-ին Գիտաբժշկական գրադարանում կայացավ Արցախից եկած բժիշկների և ռուսագիր գրող Նարինե Աբգարյանի հանդիպումը։ Միջոցառման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։


Կարևորելով միջոցառումն ու Արցախից եկած բժիշկներին՝ Հ. Սիմոնյանը նշեց, որ Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ 2005թվականից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Այդ թվում՝ «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի մարզերից և Արցախից վերապատրաստվել է 200-ից ավելի բժիշկ:

 

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ


Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկված էին տարբեր մասնագիտության բժիշկներ`վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, բժիշկ-լաբորանտներ, ընտանեկան բժիշկներ և այլն։ Նրանք վերապատրաստվել են Երևանի առաջատար կլինիկաներում, և բոլորի հետ ջերմ ու ընկերական կապեր են հաստատվել:


«Կյանքը ցույց տվեց, որ այս ծրագրի կարևոր ձեռքբերում էր ո՛չ միայն դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, այլ նաև կապերը, որոնք հաստատվեցին բժիշկների միջև։ Պատերազմի օրերին այդ կապերի շնորհիվ հնարավորություն կար արագ ու արդյունավետ կապ հաստատելու միմյանց հետ ու լուծելու այս կամ այն ծառացած հարցը, և դա անփոխարինելի էր», - ասել է  Հ. Սիմոնյանը։   

 

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ


Ռուսագիր գրող Նարինե Աբգարյանն, որն ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, խոսել է իր կողմից կազմակերպված բարեգործական նախաձեռնությունների, պատերազմի օրերին վերապրած ցավի ու զգացողությունների մասին։
Նարինեն ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Հայրն ու մայրը մինչև օրս այնտեղ են ապրում։ Ասում է՝ ինչ էլ, որ լինի, նրանք այնտեղից դուրս եկողը չեն։  

 

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ


«Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար մեծ ողբերգություն էր։ Բայց, այնուամենայնիվ, ընկճվելու իրավունք չունենք։ Հատկապես մենք, ում ժողովուրդը ճանաչում է, չէ՞ որ,  նրանք մեզ են նայում։ Պատերազմի օրերին շատ բանի միջով եմ անցել, շատ բան եմ տեսել. և՛ գաղթականներ (այդ բառը չեմ սիրում), և՛ տուն-տեղը կորցրած մարդկանց... Բարեգործական նախաձեռնություններից մեկը շատ հուզիչ էր։ Մի երիտասարդ ընտանիք կար, որոնք իրենց յոթ երեխեքով անտուն էին մնացել, բայց մի րոպե անգամ չտրտնջացին։ Նրանք այնքան ուժեղ էին իրենց կամքով, որ անգամ մեզ էին քաջալերում, որ չկոտրվենք։ Օրերս հնարավոր եղավ նրանց համար տուն գնել, և նրանք արդեն տեղափոխվել են Կոշ։ Այդ պատմության ամենահուզիչ պահն այն էր, որ առաջին ֆինանսական օգնությունը Յակուտիայից էր եկել՝ Վասիլիսա անունով աղջնակի կողմից։ Նա որդեգրած երեխա է, և պետությունը նպաստ է հատկացնում նրան։ Վասիլիսան, լսելով այդ ընտանիքի պատմությունն, իր յոթ տարիների ընթացքում հավաքած գումարը փոխանցել էր ընտանիքին։ Ի դեպ, այդ գումարը Վասիլիսան հավաքել էր նոր ձի առնելու համար։ Նա հրաշալի ձիավարում է։

Ամռանը նա կգա Կոշ` ծանոթանալու ընտանիքի անդամների հետ», - պատմել է Նարինե Աբգարյանը։

 

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ

 

Ռուսագիր գրող Նարինե Աբգարյանը հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով արժանացել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագիր» դափնեկիր` «Լեզու» անվանակարգում։ 2011-ին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011-ին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որն արժանանում է «Տարվա ձեռագիր» մրցանակին։ 2013-ի ապրիլին Նարինե Աբգարյանն արժանացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակին։ «Սիմյոն Անդրևիչի «Տարեգրություն` խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013-ին  հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014-ի լավագույն մանկական գիրքը։ 2014-ի փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը, իսկ դեկտեմբերին` «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն է Վալենտինա Պոստիկովը։ 2015-ի մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝  «Զուլալի» գիրքը: «Մանունյան» և «Զուլալին» թարգմանվել են նաև հայերեն (թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան):

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ